Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, բերել են արջերին». Մանվել Գրիգորյանի կնոջ «պարզաբանումը». «Հրապարակ»

09:50, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
«Պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, բերել են արջերին». Մանվել Գրիգորյանի կնոջ «պարզաբանումը». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մանվելի զինակիցներին Նազիկ Գրիգորյանն ասել է․ «Նկարահանումների մի մասն արվել է ամառանոցի պահեստում, մյուս մասը՝ ԵԿՄ-ի պահեստում, ու ցույց են տվել որպես ամառանոցի նկարահանում», իսկ «տուշոնկաներն ու զգուշչոնկաները» ժամանակին եղել են Դաշքեստանի (այդ մասում Մանվելը ևս տուն ունի) տունը նայող պառավի մոտ, նրան ասվել է՝ տղերքը կգան-կտանեն զինվորներին, բայց որ պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, որոշել են բերել արջերին։

Սակայն, մեր տեղեկություններով, Մանվելի զինակից ընկերները կուլտուրական բացատրել են, որ պայքարի դուրս գալն այս պահին և այդ «բեռով» անիմաստ ու ամոթ է»։

Մանրամասները՝ թերթի համարում:

22373 | 3
Facebook