«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ գիշերը վատթարացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. կտրուկ բարձրացել է նրա արյան ճնշումը և արյան մեջ շաքարի պարունակությունը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Գրիգորյանի առողջական վիճակը կրիտիկական է եղել, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել: Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում»:
Մանրամասները՝ թերթի համարում: