Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակաբաշխությունը

21:25, երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
Կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակաբաշխությունը

Հունիսի 18-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ 2017-2018 թթ. ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Արարողության սկզբում հատուկ մրցանակ ստացավ մրցավար Սամվել Զարգարյանը, որն այս առաջնությունից հետո ավարտեց իր մրցավարական կարիերան:

«Ոսկե խաղակոշիկը» և պատվոգիրը ստացավ Ֆուտզալի Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու, Գյումրիի «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Արա Մկրտչյանը, որն այս առաջնությունում դարձել է 93 գոլի հեղինակ: Ի դեպ Մկրտչյանը երրորդ անգամ անընդմեջ հաղթում է ռմբարկուների պայքարում:

2017-2018թթ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը և պատվոգիրը ստացավ «Չարբախ» թիմի ֆուտբոլիստ Դավիթ Սուջյանը, որը քվերակության արդյունքում հավաքեց 51 միավոր:

Բրոնզե և արծաթե մեդալները հանձնվեցին համապատասխանաբար «Արմենիա Թրավել» և «Չարբախ» թիմերին: Ոսկե մեդալները և Չեմպիոնական գավաթը «Լեո» թիմին հանձնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակաբաշխությունը
Կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակաբաշխությունը
Կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակաբաշխությունը
Կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակաբաշխությունը
2642 | 0
Facebook