Ռուսաստանում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը։ Ներկայացնում ենք մասնակից թիմերը։ G խմբում ընդգրկված են Բելգիան, Պանաման, Թունիսը և Անգլիան։
ԲելգիաԲելգիայի ազգային հավաքականը
Բելգիայի հավաքականն ընդգրկված էր եվրոպական գոտու ընտրական փուլի H խմբում։ Բելգիան անցկացրած 10 խաղերից 9-ում հաղթանակ է տոնել և 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ։
Բելգիայի հավաքականի հայտացուցակը
ՊանամաՊանամայի ազգային հավաքականը
Պանամայի հավաքականը որակավորման փուլում անցկացրած 10 խաղում վաստակել է 13 միավոր և 3-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ։
Պանամայի հավաքականի հայտացուցակը
ԹունիսԹունիսի ազգային հավաքականը
Թունիսի հավաքականն ընդգրկված էր աֆրիկյան երկրների որակավորման փուլի A խմբում: Անցկացրած 6 խաղից 4-ում Թունիսը հաղթանակ է տոնել, 2 խաղ ավարտել ոչ-ոքի: Վաստակած 14 միավորով զբաղեցրեցին թիմը առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ։
Թունիսի հավաքականի հայտացուցակը
ԱնգլիաԱնգլիայի ազգային հավաքականը
Անգլիայի հավաքականն ընդգրկված էր եվրոպական գոտու F խմբում։ Անցկացրած 10 խաղից 8-ում թիմը հաղթանակ է տոնել, 2-ն խաղ ավարտել ոչ-ոքի արդյունքով: Վաստակած 26 միավորով Անգլիան առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ։
Անգլիայի հավաքականի հայտացուցակը