Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ազատ արձակված Լիպարիտ Պետրոսյանն ու Վարդան Վարդանյանը չեն կարողանում դուրս գալ ՔԿՀ-ից». Կարո Եղնուկյան

17:30, երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
«Ազատ արձակված Լիպարիտ Պետրոսյանն ու Վարդան Վարդանյանը չեն կարողանում դուրս գալ ՔԿՀ-ից». Կարո Եղնուկյան

Քաղաքական բանտարկյալներ Լիպարիտ (Արթուր) Պետրոսյանը և Վարդան Վարդանյանը մայիսի 17-ի ռեժիմի փոփոխության արդյունքում հայտնվեցին ազատության մեջ մեկ ամիս ժամկետով սոցիալական արձակուրդի միջոցով և մեկ ամսից վերադառնալուց հետո, բաց ռեժիմի կալանքի պայմանների համաձայն նրանք առավոտյան ժամը 8-ին դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկից և երեկոյան ժամը 20-ին վերադառնում են այնտեղ: Հունիսի 17-ին ժամը 20-ին չխախտելով ոչ մի օրենք Լիպարիտ Պետրոսյանը և Վարդան Վարդանյանը վերադարձան քրեակատարողական հիմնարկ, այն հույսով, որ օրենքը գործելու է և առավոտյան ժամը 8-ին նրանք դուրս են գալու քրեակատարողական հիմնարկից: Այսօր արդեն ժամը 15:30-ի դրությամբ նրանք դեռ բաց չեն թողնվել և բացատրություն չի տրամադրվել, թե ինչու: Տարածեք այս տեղեկատվությունը և դիմեք պատասխանատու մարմիններին որպեսզի անհապաղ ազատ արձակեն նրանց:

6669 | 0
Facebook