Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խնդիրն ավելի խորն է ու արժեքային դաշտում». Արեն Մանուկյան

19:05, երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
«Խնդիրն ավելի խորն է ու արժեքային դաշտում». Արեն Մանուկյան

Խնդիրն ավելի խորն ա ու արժեքային դաշտում ա։ Մանվելը ստեղ էական էլ չի, իրա փոխարեն ազգի 70%-ը նույնը կաներ (կամ 30%-ը, էական չի)։ Մեր հասարակությունում տանելը նորմալ ա, ուրիշինը եթե կարում ես տանես, լավ ա, գովելի ա։ Ու էդ մենակ գեներալի մակարդակում չի, բոլոր մակարդակներում ա, բոլոր ոլորտներում։ Նույն բանակում տուշոնկա տանելը, քեզ չհասանելիք բաժինը, կամ քո հասանելիքից ավել ուտելը լավտղություն ա, ուրեմն էդքան կաս, որ կարում ես։ Հրամանատարը իրա չափով ա տանում, ու կարում ծախի, մի քիչ ցածրերը երեխեքի համար են կարում տանեն, պովրը իրա ընկերների համար ա կարում շատ լցնի, լավ ֆռֆռացողները կարում եմ իրանց համար առանձին, իրիկունները կազմակերպեն․․․ ու էդ սաղ նույն պաթոսով հնչող «զինվորի բաժինն ա»։
     Ու ինչքան թափդ շատ ա, ու հետևաբար ավարդ էլ էդքան մեծ, ոռ մտնողների, մեծարողների քանակն էլ համապատասխանաբար մեծանում ա։ Որովհետև հարց լուծող ես, մի օր էլ իրանց համար հարց կլուծես, երբ իրանք էլ իրանց երեխու համար մի բան տանելուց կռաստվեն։
     Նենց որ Մանվելը էդ արժեհամակարգի ներկայացուցիչ ա ընդամենը, ու ինչքան էլ անբարոյականի ծնունդ ա, շատերի համար իրան թիրախավորելը սեփական ստվերում էդ նույնը չտեսնելու վախն ա։ Տարբերությունը մասշտաբների մեջ ա։

4854 | 0
Facebook