Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե պարզվի՝ դա իրականություն է, սրան արդարացում չկա, վե՛րջ». Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

11:25, երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
«Եթե պարզվի՝ դա իրականություն է, սրան արդարացում չկա, վե՛րջ». Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

«Երևույթն արդարացում չունի, ի՞նչ գործ ունի տուշոնկեն նրա պահեստում, մնացածը թող նախաքննությունը պարզի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ցանկացած օրինախախտում դատապարտելի է:

Հարցին՝ զինվորի հացը գողացողն ազգի հերո՞ս է, թե ազգի տականք, ասաց՝ ազգի դավաճան:

ՀՀԿ-ն Մանվել Գրիգորյանին կզրկի՞ Ազգային հերոսի կոչումից, Շարմազանովը պատասխանեց «Քանի դեռ չկա դատարանի վճիռ, չենք կարող գնահատական տալ: Ես երևույթին եմ գնահատական տալիս՝ ասելով, որ խայտառակութուն է, կա՞ որևէ մեկը որ կասի այդպես չէ»,- շարունակեց նա՝ շեշտելով՝ «եթե պարզվի՝ դա իրականութուն է, սրան արդարացում չկա, վե՛րջ»:

12448 | 7
Facebook