Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հակառակ դեպքում կհրաժարվեմ զոհված հայրիկիս՝ հետմահու պարգևատրված ԵԿՄ֊ի շքանշաններից». Խորեն Հարությունյան

23:50, կիրակի, 17 հունիսի, 2018 թ.
«Հակառակ դեպքում կհրաժարվեմ զոհված հայրիկիս՝ հետմահու պարգևատրված ԵԿՄ֊ի շքանշաններից». Խորեն Հարությունյան

Հիմա շատ կարևոր պահ է...

Խոսքս ուղում եմ, էն նորմալ տղերքին, ովքեր ԵԿՄ֊ի (Երկրապահի) անդամ են։

Այսօր պարզ դարձավ, որ Գեներալ Մանվել Գրիգորյանը (ով նախագահում է նաև ԵԿՄ-ն) ինչ գործունեություն է ծավալել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Այն մարդը, որը իրեն շնորհել էր «Զորավար» տիտղոսը, ով իբրև հերոս էր, հայրենասեր՝ այսքան տարիներ գողացել ու յուրացրել է զինվորներին հատկացրած օգնությունները՝ սննունդ, զինվորական տեխնիկա, զինամթերք և այլն։ Այս քայլը ոչ միայն քրեական հանցագործություն է, այլ նաև ամենավերջին ու ստորագույն բարոյական հանցագործություն։
     Ուստի դիմում եմ բոլոր այն կռված ու ադեկվատ տղերքին, ովքեր որ ԵԿՄ-ի ամդամ են, անհապաղ պետք է քննադատեն և դատապարեն Մանվել Գրիգորյանի այս անմարդկային, դավաճանական ու հակապետական հանցագործությունը։
     Հակառակ դեպքում՝ ես Խորեն Արսենի Հարությունյանս, կհրաժարվեմ զոհված հայրիկիս՝ Արսեն Վալոդիայի Հարությունյանի հետմահու պարգևատրված ԵԿՄ֊ի շքանշաններից, կպահանջեմ նաև նրա անունը հանել ԵԿՄ-ի բոլոր ցուցակներից։
     Հորդորում եմ նաև, բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներին դիմել այս քայլին։

Խնդրում եմ տարածել այս գրառումը

77165 | 3
Facebook