Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

07-ի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ ընտանիքի անդամների և դիմել փախուստի. վիրավորների մեջ 5 ամսական և 6 տարեկան երեխաներ են

23:15, կիրակի, 17 հունիսի, 2018 թ.
07-ի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ ընտանիքի անդամների և դիմել փախուստի. վիրավորների մեջ 5 ամսական և 6 տարեկան երեխաներ են

Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, ՎԱԶ-2107 մակնիշի 34 QZ 471 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ղազարավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանջաղբյուր» հանգստյան գոտում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 35-ամյա Աիդա Ա.-ին, նրա գրկում գտնվող 5 ամսական Տիգրան Խ.-ին և 6-ամյա Վահե Խ.-ին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածներից Աիդան Ա.-ն տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, իսկ Տիգրան Խ.-ն ու Վահե Խ.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ 07-ի վարորդի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները ընտանիքի անդամներ էին:

8595 | 0
Facebook