Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարեն Գրիգորյանը կշարունակի քաղաքապետի իր լիազորությունների կատարումը

14:40, կիրակի, 17 հունիսի, 2018 թ.
Կարեն Գրիգորյանը կշարունակի քաղաքապետի իր լիազորությունների կատարումը

Քիչ առաջ ավարտվեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի փակ հանդիպումը:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները Էջմիածնում կդադարեցնեն նստացույցը և հացադուլը: Ինքը բաց է քննարկումների համար նաև Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողների հետ: «Մարզի ցանկացած բնակչի հետ ես միշտ պատրաստ եմ հանդիպում իրականացնել»,- ասաց նա:

Մարզպետը և Կարեն Գրիգորյանը համատեղ հայտնեցին, որ վերջինս շարունակելու է կատարել քաղաքապետի լիազորությունները:

Ավարտվեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի փակ հանդիպումը
7111 | 1
Facebook