Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատում դանակահարել են ընտանիքի 3 անդամներին

19:10, շաբաթ, 16 հունիսի, 2018 թ.
Արարատում դանակահարել են ընտանիքի 3 անդամներին

Այսօր, հունիսի 16-ին, արտակարգ և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ շտապօգնության հերթապահ խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ՝ 20-ամյա Գևորգ Մ-ն է, 62-ամյա Դերենիկ Մ-ն և նույնպես 62-ամյա Սուսաննա Ա-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջիններն ստացել են «պոլիտրավմա», «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներ: Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, 2 անհայտ քաղաքացի, դեռևս չպարզված հանգամանքներում մտել են վիրավորների տուն, և առանց որևէ պահանջ կամ պահանջներ ներկայացնելու, իրենց մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկաներով հարվածել են վերջիններիս և դիմել փախուստի:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

9954 | 0
Facebook