Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անկախ Հայաստանի ղեկավարներից յուրաքանչյուրին բախտ է վիճակվում ունենալ զինված խմբեր ու քաղաքական գործեր». Արշալույս Մղդեսյան

10:35, ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ.
«Անկախ Հայաստանի ղեկավարներից յուրաքանչյուրին բախտ է վիճակվում ունենալ զինված խմբեր ու քաղաքական գործեր». Արշալույս Մղդեսյան

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը գրել է.

«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին «Դրո»-ի ու «31»-ի գործերով ահագին դաշնակցականները հանգրվանեցին բանտերում: Այդ ժամանակ փակվեց նաև Դաշնակցություն կուսակցությունը: Ոմանց համար նրանք քաղաքական, իսկ մյուսների համար քաղաքականացված բանտարկյալներ էին: Ի դեպ 1998թ-ի պալատական հեղաշրջումից հետո այս գործերով անցնող ՀՅԴ-ականները՝ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, դուրս եկան բանտերից, սակայն առանց արդարացման դատավճիռների, քաղաքական պատճառներով ու դարձան իշխանության մաս:

Դուրս եկան, սակայն ոչ բոլորը: «Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանն ու Արսեն Արծրունին, «31»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Տիգրան Ավետիսյանը շարունակում են մնալ բանտերում։ Հիմա նրանք քաղաքակա՞ն, թե՞ քաղաքականացված բանտարյկալներ են/էին:

Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ականներին ազատեց բանտերից, մոտեցրեց իշխանության բլիթին ու իր սռոկը մինչեւ վերջ կառավարեց: Եղան ցնցումներ, բայց հաղթահարեց:

Եկանք մեր օրեր: Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով, որի ժամանակ ոստիկաններ զոհվեցին, ճաղերի հետեւում հայտնվեցին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները: Նրանք միանգամից դարձան քաղաքական կամ քաղաքականացված բանտարկյալներ՝ ում ինչպես հարմար է: Սերժ Սարգսյանը իրեն հասանելի երկու նախագահական սռոկը տարավ մինչեւ վերջ, սակայն ացնկացավ կառավարման ավել տարիներ ստանալ, չստացվեց:

2018թ-ի ապրիլ-մայիսյան հեղափոխական գործընթացներ Սասնա ծռերի համակիրների ակտիվացում, ագրեսիվ տեղեկատվական, փողոցային պայքար, լուտանքներ Փաշինյանի իշխանության հասցեին և, կարծես, որոշվեց քաղաքական իրավիճակի փոփոխությամբ (Փաշինյան-Չուգասզյան հանդիպումից հետո սկսվեցին պատգամավորների մասսայական երաշխավորագրերը) պայմանավորված ծեռրին հերթով հանդել բանտերից: Գրեթե այնպես, ինչպես 1998թ-ի հեղաշրջումից հետո:

Հլա որ չարդարացնել, այլ հանել բանտերից տարբեր պատճառաբանություններով ու երաշխավորագրերով: Չգիտեմ, արդյոք «Դրո»-ի ու «31»-ի գործերի նման ծռերից մի քանիսը կմնան բանտերում, իսկ Փաշինյանի «Դաշնակցությունը» կդառնան «Սասնա ծռերը»: Այսինքն՝ նրանց կմոտեցնեն իշխանության բլիթին: Դեռ պարզ չէ սա, բայց որ այս պահին այսպիսի զուգահեռներ են ստացվում, բավականին հետաքրքիր է:

3621 | 0
Facebook