Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները

10:15, ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ.
Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները

Երեկ երեկոյան Արմավիրի մարզի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել Գեղակերտ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Այգեշատ գյուղերում, իսկ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ Նոր Խարբերդ գյուղում: Ժամը 23:20-ին Արմավիրի մարզի Արագած գյուղ է մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Արմավիրի մարզի վերոնշյալ գյուղերում փրկարարների (մեկական փրկարար) և կամավորների կողմից շարունակվում է իրականացվել հերթապահություն:

Հիշեցնենք՝ Հայկ Հարությունյանն Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ է, ծնված՝ 2004թ.: Հունիսի 8-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել: Երեխան տառապում է աուտիզմով:

6085 | 0
Facebook