Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՅԴ-ում չեն պատրաստվում կողմ քվեարկել պարտադիր կուտակայինին. «Հրապարակ»

10:05, ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ.
ՀՅԴ-ում չեն պատրաստվում կողմ քվեարկել պարտադիր կուտակայինին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պարտադիր կուտակայինի մասին օրենքը, որն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա արտահերթ նիստում, երևան կհանի իշխանության մեջ գտնվող ուժերի առաջին անհամաձայնությունը: ՀՅԴ-ում չեն պատրաստվում կողմ քվեարկել այդ նախագծին, չնայած նախկինում համակարգի ներդրմանը դեմ չեն եղել: 2008թ., երբ իշխող կոալիցիայում պատասխանատվություն էին ստանձնել և ՀՅԴ-ն, և ԲՀԿ-ն, ընդունվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»:

Այն ենթադրում էր նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում: Եվ չնայած 2 ուժերի նախարարներն էլ օրերս կառավարության նիստում կողմ քվեարկեցին նախագծին, սակայն ՀՅԴ-ն և «Ծառուկյան դաշինքը» լավագույն դեպքում ձեռնպահ կլինեն, քանի որ արտահերթ ընտրություններ են մոտենում:

Մանրամասները՝ թերթի համարում:

3440 | 4
Facebook