Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Դեպուտատին ակտ գրել չի կարելի». «Հրապարակ»

10:00, ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ.
«Դեպուտատին ակտ գրել չի կարելի». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, նեղանալով, որ իրեն Սյունիքի մարզպետ չնշանակեցին, մանդատը վայր դրեց։ Լուրեր կան, որ նրա մանդատը բաժին կհասնի էջմիածնեցի Հրանտ Դավթյանին, ով 2017թ․ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Արմավիրում և ստացել 7 հազար 616 ձայն՝ «ԾԴ» թեկնածուների մեջ այդ մարզում լինելով 2-րդը: Նա սկզբում մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, սակայն հետագայում մտափոխվել էր և պահանջել չեղյալ ճանաչել ինքնաբացարկի դիմումը:

Հավելենք, որ Հրանտ Դավթյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր բիզնեսների և ՃՈ աշխատակիցների հետ կոնֆլիկտի դրվագից: Նա իր մեքենան կանգնեցրած ոստիկաններին ասել էր. «Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար, հա՞, կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես՝ ակտ գրես: Բեսամթ տղա ես, էլի, դու դառել ըտենց, արա», և հայհոյել էր ոստիկաններին: Միջադեպի մասին տեսանյութը տարածվելուց հետո անգամ խոսակցություններ եղան, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել նրան»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5506 | 0
Facebook