Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը փակվել է. «Հրապարակ»

09:50, ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ.
Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը փակվել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը մի քանի շաբաթ է՝ փակվել է․ ակումբը 2008-ին փակվել էր և տասնամյա դադարից հետո վերաբացվել էր այս տարվա մարտին։ Կան տեղեկություններ, որ ակումբի ճակատագիրն այս անգամ որոշել է մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցը՝ համարելով, որ Օպերայի տակ նման ակումբ չպետք է գործի։

Աղաբաբյանը, սակայն, մեզ ասաց, որ ակումբը տեխնիկական պատճառներով է փակվել և, ըստ ամենայնի, մինչև ամսվա վերջ կվերաբացվի։ «Նոր ղեկավար եմ նշանակել, նոր թիմ է հավաքում, նախարարը մեզ հետ զրույց չի ունեցել»,- վստահեցրեց նա։

Մանրամասները՝ թերթի համարում:

4921 | 0
Facebook