Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

ԱԱ-2018. հավաքականների կարգախոսները

15:20, հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
ԱԱ-2018. հավաքականների կարգախոսները

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների կարգախոսները։ Դրանք ընտրել են երկրպագուները՝ հանրային քվեարկությամբ։

Ռուսաստան՝ Խաղա բաց սրտով

Սաուդյան Արաբիա՝ անապատի ասպետները

Եգիպտոս՝ Երբ խոսում եք փարավոնների մասին, աշխարհը պետք է կանգնի և լսի

Ուրուգվայ՝ Արևը փայլում է Ռուսաստանում, ողջ երկինքը բաց կապույտ է

Պորտուգալիա՝ Անցյալը՝ փառք, ներկան՝ պատմություն

Իսպանիա՝ միասին մենք անհաղթ ենք

Իրան՝ 80 մլն մարդ, մեկ ազգ, սրտերի միացյալ բաբախ

Մարոկկո՝ Ատլասի առյուծներ՝ Մարոկկոյի հպարտություն

Ֆրանսիա՝ Ձեր ուժը, մեր կիրքը, Առա՛ջ Կապույտներ

Ավստրալիա՝ Եղիր խիզախ, եղիր անվախ, Սոկերուզը կանաչ է և ոսկեգույն

Պերու՝ Մենք վերադարձել ենք․ 30 մլն պերուացի գալիս է այստեղ

Դանիա՝ Միասին մենք պատմություն ենք կերտում

Արգենտինա՝ Միասին՝ երազանքի հետևից

Իսլանդիա՝ Եկեք իրականացնենք մեր երազանքը

Խորվաթիա՝ Փոքր երկիր, մեծ երազանքներ

Նիգերիա՝ Աֆրիկյան հպարտության թևեր

Բրազիլիա՝ Ավելին քան 5 աստղ, 200 մլն սիրտ

Շվեյցարիա՝ Չորս լեզու, մեկ ազգ

Կոստա Ռիկա՝ Անհնարին ոչինչ չկա, երբ խաղում է ողջ երկիրը

Սերբիա՝ Մեկ թիմ, մեկ երազանք՝ Սերբիա

Գերմանիա՝ Միասին գրենք պատմությունը

Մեքսիկա՝ Պատրաստված է Մեքսիկայում, պատրաստված՝ հաղթանակի համար

Շվեդիա՝ Միասին՝ Շվեդիայի համար

Հարավային Կորեա՝ Ասիայի վագրերը կգրավեն աշխարհը

Բելգիա՝ Կարմիր սատանաները հանձնարարության են

Պանամա՝ Երկու ծովերի ուժը

Թունիս՝ Ռուսաստա՛ն, այստեղ են գալիս արծիվները․ ձեռք ձեռքի բռնած ֆուտբոլիստները և երկրպագուները

Անգլիա՝ Մեզ հաղթանակ բերեք

Լեհաստան՝ Առա՛ջ, Լեհաստան

Սենեգալ՝ Անհնարինը սենեգալցիների համար չէ

Կոլումբիա՝ Մեկ երազանք, երեք գույն և 50 մլն սիրտ

Ճապոնիա՝ Կռվե՛ք, կապույն սամուրայներ

| | |
1791 | 0