Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լավություն արեք՝ հեռացեք Սիրիայից և Ուկրաինայից». Թրամփը՝ Պուտինին

11:50, հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
«Լավություն արեք՝ հեռացեք Սիրիայից և Ուկրաինայից». Թրամփը՝ Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է, թե ինչ կխնդրեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից:

Լրագրողն ԱՄՆ նախագահին խնդրել է բացատրել «Մեծ ութնյակ» Ռուսաստանին վերադարձնելու մասին խոսքերը:

«Ես Ռուսաստանի կողմից չեմ: Ես ԱՄՆ-ի կողմից եմ: Սակայն եթե Պուտինը Կանադայում նստած լիներ իմ դիմաց, նրան կասեի. «Լավություն արեք՝ հեռացեք Սիրիայից և Ուկրաինայից: Դուք չպետք է լինեք այնտեղ»»,- պատասխանել է Թրամփը:

Նա նաև վստահություն է հայտնել, որ կարող է լավ հարաբերություններ հաստատել Պուտինի հետ:

14788 | 1
Facebook