ՀՀ նախագահի հրամանագրով ու վարչապետի առաջարկությամբ Արզուման Հարությունյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում: Նշանակումը հերթական քննադատությանն է արժանացել համացանցում: Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է: Արզուման Հարությունյանի որդին՝ Հայկ Հարությունյանը, ով օրեր առաջ ազատվեց էներգետիկայի փոխնախարարի պաշտոնից, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է: Ասում են՝ շատերն սպասում էին, որ նոր իշխանության օրեք Հարությունյանն այլևս չի աշխատի ԱԱԾ-ում: «Արզումանն ապահովում էր գործարարների կողմից Սերժի դրամարկղ մուծվող գումարի լվացման ողջ պրոցեսը»,- գրում են օգտատերերը: