Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Փաշինյանն ու Պուտինն անցնում են գործնական ձևաչափի». ռուս քաղաքագետ

11:15, հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
«Փաշինյանն ու Պուտինն անցնում են գործնական ձևաչափի». ռուս քաղաքագետ

Երեկ՝ հունիսի 13-ին, ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության նախապատրաստման շրջանակներում, կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Կողմերը նշել են երկու երկրների միջև հարաբերությունների «հատուկ բնույթը»:

Ըստ փորձագետների՝ որոշակի ընդմիջումից հետո, կապված Փաշինյանի թիմի՝ իշխանության գլուխ անցնելու հետո, Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում շփումների ակտիվացում է նկատվում:

Այս մասին EADaily պարբերականի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նշենք, որ Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը կայացավ Սոչիում Եվրասիական տնտեսական միության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում:

«Դա ծանոթություն-հանդիպում էր: Այլ հարց է, երբ Փաշինյանի այցից հետո Մոսկվա այցելեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն ու հանդիպեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Այդ ժամանակ շփումները նոր՝ պրոֆեսիոնալ մակարդակի անցան: Մոսկվա ժամանեց նաև ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը»,- հիշեցրել է քաղաքագետը:

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու Անդրկովկասում Ռուսաստանի շահերը՝ փորձագետները կարծիք են հայտնել, որ հայ-ռուսական դաշնակցությունը պատահականություն չէ, այլ անհրաժեշտություն:

Փորձագետների խոսքով՝ Երևանում Ռուսաստանի հասցեին կարելի է բազմաթիվ քննադատական գնահատականներ լսել՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները:

«Հայաստանում կարծում են, որ Արևմուտքը պատրաստ չէ որևէ նախագիծ առաջարկել, որը կտարբերվի Վրաստանին կամ Ուկրաինային առաջարկված նախագծերից: Ո՛չ Վաշինգթոնը, ո՛չ Բրյուսելը պատրաստ չեն իրենց զորքերը տեղակայել Գյումրիի 102-րդ ռազմաբազայում և դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորն ու ընդունել ղարաբաղյան իրականաությունն, ինչպես դա անում է Մոսկվան»,- նշել է Մարկեդոնովը:

Ըստ Մարկեդոնովի՝ Ռուսաստանը չի շտապում փոխել գործող ստատուս-քվոն և արագացնել հակամարտության խաղաղ կարգավորումը:

Փորձագետը հայ-ռուսական շփումները նախարարների, վարչապետի մակարդակով առավել գործնական է բնութագրում:

Մարկեդոնովը նկատում է նաև, որ Ռուսաստանը «հիացած չէ» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հեղափոխության առաջնորդներով: «Անկասկած, նման խնդիր կա, և այն պատահական չի առաջացել»,- ասել է նա՝ մեջբերելով Վրաստանի և Ուկրաինայի փորձը:

| | |
8672 | 0