Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ինչպես կարող են սփյուռքահայ երեխաներն ու երիտասարդները մասնակցել «Քայլ դեպի տուն» ծրագրին

01:05, հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
Ինչպես կարող են սփյուռքահայ երեխաներն ու երիտասարդները մասնակցել «Քայլ դեպի տուն» ծրագրին

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի մեկտեղման թեմային: «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղել ենք մեր նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը»:

Նշենք, որ ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://goo.gl/GHJVCh:

6938 | 0
Facebook