Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաստանի վարչապետը հեռանում է իր պաշտոնից

19:40, չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ.
Վրաստանի վարչապետը հեռանում է իր պաշտոնից

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից, հայտնում է РИА Новости: Նա վրաց կառավարությունը գլխավորել է 2013 թվականի հուլիսից:

«Ես փորձել եմ լինել յուրաքանչյուրի վարչապետը: Ես եղել եմ և եմ թիմային խաղացող, բայց այժմ տեսնում եմ թիմի տրամադրվածությունը և որոշում եմ ընդունում՝ ինչպես թիմի ցանկացած ղեկավար. այսօր ես հեռանում եմ իմ պաշտոնից»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին արտահերթ ճեպազրույցի ժամանակ:

Ըստ աղբյուրի՝ նախօրեին կայացել է «Վրացական երազանք, ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության պատգամավորների հանդիպումը, որին մասնակցել են կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին և Կառավարության ղեկավար Կվիրիկաշվիլին

9542 | 1
Facebook