Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ԲՀԿ-ի կողմից «բարեգործության» ենթարկվածները սկսել են խոսել

16:05, չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ.
ԲՀԿ-ի կողմից «բարեգործության» ենթարկվածները սկսել են խոսել

Վերջին երկու օրերին բուռն քննարկման առիթ է հանդիսացել «Ծառուկյան» դաշինքի անդամների կտրուկ ելույթները Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շրջանառումը: Հանրության լայն շրջանները զայրույթով քննարկում են այն հանգամանքը, որ Ծառուկյանն ու իր դաշինքը փորձում են «բարեգործություն» անվան տակ ձայներ գնել՝ խորհրդարանում մեծամասնություն ստանալու համար: Ասում են՝ վերջինների այս ձգտումը զայրացրել է հատկապես հասարակության այն հատվածին, որոնք աշխատում են Ծառուկյանին պատկանող կազմակերպություններում: Շրջանառվող լուրերի համաձայն, վերջինները սկսել են մանրամասն նկարագրել, թե ինչ տեսակի «բարեգործությունների» են առնչվել Գագիկ Ծառուկյանի ու նրա ընկերությունների կողմից: Ասում են նաև, որ պարտադրված «բարեգործությունները» հիմնականում անընդունելի են եղել հատկապես ստորին օղակներում աշխատող Ծառուկյանի հիմնարկների աշխատակիցների համար, սակայն վերջինները ոչ մի կերպ չեն կարողացել ընդդիմանալ:
     Շարունակելի...

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
28465 | 20
Facebook