«Ծառուկյան» խմբակցությունը հանդես է եկել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը փոխելու միջնորդությամբ
14:20, չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ.
Վճռաբեկ դատարանում հունիսի 15-ին տեղի կունենա ԼՂՀ պաշտպանության նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով նիստը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդես են եկել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ: