Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան IWF-ից նոր հնարավորություն է ստացել

00:50, չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ.
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան IWF-ից նոր հնարավորություն է ստացել

Վերականգնվել են անցած տարվա հոկտեմբերից որակազրկված Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի որոշ իրավունքները։ Այս մասին գրում է IWF-ի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերին շատ դրական դոպինգ-փորձանմուշներ ունեցող երկրների հավաքականները որակազրկվել էին մեկ տարով՝ դոպինգի դեմ պայքարի շրջանակներում։ Նշենք, որ բացի Հայաստանի ֆեդերացիայից 1 տարով որակազրկվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի, Չինաստանի, Թուրքիայի, Մոլդովայի և Ուկրաինայի ֆեդերացիաները:

Անկախ հետազոտողների խումբը՝ Independent Monitoring Group (IMG)-ը, որի կազմում ընդգրկված են դոպինգի դեմ պայքարող անկախ փորձագետներ, հետազոտել է որակազրկված ֆեդերացիաների՝ այս ընթացքում ծավալած գործունեությունը, որը ենթադրում էր դոպինգի դեմ պայքարը։ Արդյունքում փորձագետների խումբը համարել է, որ որակազրկված 9 ֆեդերացիաներից 3-ը՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ֆեդերացիաները, համապատասխան են դարձել իրենց առջև դրված բոլոր չափորոշիչներին, ինչի արդյունքում IWF-ը որոշել է վերականգնել այդ ֆեդերացիաների որոշ իրավունքները։

Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի ֆեդերացիաներին թույլատրվել է 2018-ի հունիսի 19-ից մարզիկներ ներկայացնել պատանեկան առաջնություններում, իսկ 2018-ի օգոստոսի 19-ից երիտասարդական և մեծահասակների առաջնություններում։ Այս ֆեդերացիաների տեխնիկական պաշտոնյաների մասնակցությունը նույնպես թույլատրելի է օգոստոսի 19-ից։ Թուրքիայի ֆեդերացիային թույլատրվել է պատանեկան առաջնություններին ներկայանալ հունիսի 11-ից, իսկ երիտասարդական և մեծահասակների առաջնություններին՝ հունիսի 19-ից։ Տեխնիկական պաշտոնյաների մասնակցությունը թույլատրելի է նույնպես հունիսի 19-ից։

Չնայած իրավունքների վերականգնմանը, վերոնշյալ 3 ֆեդերացիաները շարունակում են որակազրկված մնալ, քանի որ ֆեդերացիաների մյուս իրավունքները վերականգնված չեն։ Բացի այդ, այս ֆեդերացիների մարզիկների նկատմամբ գործելու են ավելի խիստ չափորոշիչներ։

Ընդ որում, վերոնշյալ 3 ֆեդերացիաների իրավունքների մասնակի վերականգնումը կարող է չեղարկվել որոշման օրվանից սկսած 1 տարվա ընթացքում։

Նշենք, որ մյուս 6 ֆեդերացիաների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Չինաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի որակազրկումը մնացել է ուժի մեջ։

| | |
1646 | 0