Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ԱԻՆ-ը 14-ամյա կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակում է Լեռնամերձ համայնքում

21:40, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
ԱԻՆ-ը 14-ամյա կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակում է Լեռնամերձ համայնքում

Փրկարարները 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակում են Լեռնամերձ համայնքում:

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ և կիսավարտիք:

Տեղեկությունը փոխանցվել էր ոստիկանության տարածքային ստորաբաժանում: Այնտեղից հաղորդել էին, որ ոստիկանները համապատասխան աշխատանքներ արդեն իրականացնում են, ու փրկարարների միջամտության կարիքը չկա: Այնուամենայնիվ՝ կեսգիշերից հետո Մասիսի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ միանում է որոնողական աշխատանքներին (Երևանի Նորա­գա­վիթ թաղամասի և ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից տարածքներում), որոնք շարունակվում են մինչև լուսաբաց:

Հաջորդող օրերին կորած երեխայի որոնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում ոստիկանության և կամավոր քաղաքացիների ուժերով, իսկ ՀՀ ԱԻՆ արձագանքող ուժերը մշտական կապ էին պահպանում ոստիկանության հետ՝ իրավիճակը ճշտելու համար և բերված էին բարձր պատրաստականության՝ անհրաժեշտության դեպքում որոնողական աշխատանքներին միանալու համար:

Հունիսի 12-ին, ոստիկանության խնդրանքով, փրկարարական ուժերը կրկին ներգրավվել են որոնողական աշխատանքներում՝ ստանձնելով դժվարամատչելի վայրերում համապատասխան աշխատանքների իրականացումը:

Ժամը 16.00-ի դրությամբ՝ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վաղարշապատի ՀՓՋ հրամանատարի տեղակալի գլխավորությամբ՝ 12 հրշեջ-փրկարար (որոնցից 10-ը՝ ազատ հերթափոխից) վերսկսել են երեխայի որոնողական աշխատանքները մարզի Արագած գյուղի արևելյան հատվածից:

| | |
3581 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am