Այսօր հանրությունը լայնորեն քննարկում է երեկվա` 11.06.2018 թ. կառավարության արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ Արծվիկ Մինասյանի պատասխանը զայրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո ԲՀԿ-ական նախարար Ռոստոմյանը փորձեց դիվիդենտներ շահել և հանրությանը ներկայացնել իբրև «Ծառուկյան» դաշինքը «խելոք, կատարող» աշակերտ է կառավարությունում: Վերջինի խոսքը, սակայն, հակառակ ազդեցություն ունեցավ և վարչապետը, մեղմ ասած, ռեպլիկի կարգով սաստեց Ռոստոմյանին՝ կոչ անելով առիթից չօգտվել...:
Ասում են, որ այդ միջադեպից հետո Գագիկ Ծառուկյանը խիստ նկատողություն է արել Ռոստոմյանին և կարգադրել այլևս նման ձևով «քիթը չխոթել»: Ասում են նաև, որ Ծառուկյանը կոպիտ արտահայտությամբ Ռոստոմյանին բացատրել է, որ հետևանքների համար ինքն անձամբ է պատասխանատվություն կրելու: