Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գասպարյան Վովան բռնել էր` դատեր, չեմ թողել». Մանվել Գրիգորյանը՝ Դոն Պիպոյի մասին

12:15, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
«Գասպարյան Վովան բռնել էր` դատեր, չեմ թողել». Մանվել Գրիգորյանը՝ Դոն Պիպոյի մասին

Այսօր Ազգային ժողովում լրագրողներ հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ Էջմիածնում Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է նախատեսված, ասաց. «Կարեն Գրիգորյանին ժողովուրդն է ընտրել, եթե ժողովուրդը հրաժարականը պահանջի, ճիշտ էլ կանի, թող պահանջի»:

Նշենք, որ Կարեն Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի որդին է:

Հարցին՝ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) Ձեզ իր դատին է հրավիրել, կգնա՞ք, պատասխանել է. «Հլը ինձ ասա՛, Արթուր Ասատրյանն ո՞վ է… Ինքն ասում է՝ ինձ 3 անգամ է տեսել, ես՝ 1 անգամ եմ տեսել իրան: Ամեն պատահական մարդ ինձ հրավիրի՝ ուրեմն ես պիտի հելնեմ, էթա՞մ: Եթե հայ ազգն ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրա է դրել, ուրեմն աղջիկ-տղեն էլ են խառնվել իրար: Նա ի՞նչ իրավունք ունի իմ հետ հարց ունենա»:

Դիտարկմանը՝ Դուք ասում եք, թե Արթուր Ասատրյանին չեք ճանաչում, բայց նա ժամանակին հեռացավ Էջմիածնից հենց Ձեզ հետ կոնֆլիկտի պատճառով, գեներալը պատասխանեց. «Իմ հետ նա կոնֆլիկտ չի ունեցել. նա ով ա՞, որ իմ հետ կոնֆլիկտ ունենա, նաաբառոտ, ես իրան օգնել եմ, որ գնացել ա»:

Ինչո՞վ եք օգնել՝ հարցին էլ հետևյալ պատասխանը տվեց. «Որ Գասպարյան Վովան բռնել էր՝ դատեր, չեմ թողել»: Այսինքն՝ Դուք հանցագործի՞ն եք աջակցել՝ հարցին արձագանքեց. «Չէ, ես ասել եմ՝ ջահել տղայա, թող էթա, իրա համար ապրի»:

7650 | 7
Facebook