Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Հետո ուշ կլինի». Լևոն Բարսեղյան

18:20, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
«Հետո ուշ կլինի». Լևոն Բարսեղյան

Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.

«Հարգելի նոր պաշտոնյաներ՝ վերից վար։ Օրենքով աշխատելը քիչ է, պարտավոր եք արագ տեսնել, թե ինչ կա օրենսդրության մեջ, որ խանգարում է արդար կառավարմանը և հանրային շահի իրական սպասարկմանը, դրանք փոխելու առաջարկներ անել և հասնել դրանց, ինչ մակարդակում էլ լինի՝ մարզպետական, նախարարական, կառավարական, թե խորհրդարանական։

Չարժե մոռանալ, որ գործող օրենսդրությունը սերժաբարո է, այն տարիներով մշակվել ու վերամշակվել է բռնապետությունն սքողված կերպով ամրապնդելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ձևական դարձնելու ու սեփական իշխանությունն ամրապնդելու համար։

Հասկանալով, որ նոր պաշտոնյաները հիմա հազիվ իրենց գործերին են ծանոթանում, ընթացիկ կառավարումն են ծերը ծերին հասցնում, պիտի շուտափույթ ձեռնամուխ լինեն անարդար օրենսդրական եւ նորմատիվ ակտերի վերամշակմանը։ Հետո ուշ կլինի։ Գործող օրենսդրությունը այս դրության մեջ հարմար համարելը ոչ միայն կոպիտ սխալ է, այլև՝ ակամա սաբոտաժի ձև։ Չարժե տարվել մոլորությամբ, թե գործող կարգավորումներով հնարավոր է հեղափոխական բարեփոխումներ անել։

Հարգելի քաղաքացիներ, ձեր առաջարկներով անդադար անհանգստացնել է հարկավոր նորերին, ցույց տալ լուծումներն ու դրանց ճանապարհները»:

| | |
11246 | 1