Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Չտեսնված հզոր երկու լուր». Թագուհի Մելքոնյան

02:08, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
«Չտեսնված հզոր երկու լուր». Թագուհի Մելքոնյան

Չտեսնված հզոր երկու լուր. Գյումրիում ծնվել է 2016թ.-ի մայիսին զոհված ժամկետային զինծառայող Խաչատուր Հարությունյանի եղբայրը։ Իսկ Արցախում Զոյկա անունով մի աղջիկ վաղաժամ լույս աշխարհ է բերել զույգ տղաների։ Զոյկան ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվեր Սիմոնյանի նշանածն էր... Ապրիլից հետո Զոյկայի համար կյանքը կանգ էր առել, ժպիտը երեսից կորել, բայց... Մոտ 8 ամիս առաջ ուժեղ մի երիտասարդ ամուսնացավ Զոյկայի հետ, ընդունեց նրան այնպիսին, ինչպիսին կար, սովորեցրեց Զոյկային դարձյալ ժպտալ։ Ամուսնացան առանց հարսանիքի, առանց աղմուկի... Բայց արի տես` Արցախում մարդիկ կային, ովքեր Զոյկայի փոխարեն ճիշտ ու սխալ էին որոշում, կյանքի դասեր տալիս, բամբասում... Բայց ոչ ոք երբեք չի հասկանա Զոյկային ու նրա ապրումները... Ամենադժվարը կյանքում նոր բան սկսելն է, ամենաթանկը կորցնելուց հետո կյանքն իմաստավորելը։ Աստված պահապան զույգ տղաներին, երանի թե նրանք ապրեն խաղաղ Արցախում

| | |
39939 | 0