Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները

21:05, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
«Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները

Նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կազմակերպվել է մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը։
     «Մրցույթ-փառատոնի նպատակը մեկն է՝ հայտնաբերել և հարթակ տրամադրել նկարչության, ասմունքի և թատերարվեստի ոլորտում նոր քայլեր կատարող երեխաներին: Տարեցտարի, մրցույթի ընթացքին հետևելով, մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք այն փաստը, որ տաղանդավոր սերունդ ունենք»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):
     Նշենք, որ փառատոնը ներգրավելով արվեստի գրեթե բոլոր դպրոցները` ինչպես մարզերից, այնպես էլ մայրաքաղաքից, շնորհալի երեխաների համար տարբեր ոլորտներում իրենց կարողությունները ներկայացնելու հիանալի հնարավորություն է ընձեռում: Փառատոնին աչքի ընկած և տաղանդավոր մասնակիցներն իրենց ուժերը փորձում են նաև միջազգային հարթակներում:
     Այս տարի մրցույթ-փառատոնն ունեցել է ավելի քան 450 մասնակից Երևանից և հանրապետության տարբեր մարզերից: Նկարչության մրցույթն անցկացվել է երկու, ասմունքի և թատերարվեստի մրցույթները՝ մեկ փուլով՝ տարբեր տարիքային խմբերում:
     Մրցանակաբաշխության արարողությանը յուրաքանչյուր անվանակարգում հանձնվել են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և «Գրան պրի» մրցանակներ, ինչպես նաև խրախուսական պատվոգրեր:

| | |
1490 | 0