Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է

17:25, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է, որ Երևան քաղաքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում և պահպանական գոտիների համակարգում որևէ քաղաքաշինական գործունեություն, ամրակայման, նորոգման կամ վերականգնման աշխատանք իրականացնելիս, անհրաժեշտ է այն նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության՝ պետության կողմից լիազորված մարմնի հետ, դիմելով նաև Երևանի քաղաքապետարան:
     Նախարարությունը, հիշեցնելով, որ ոլորտը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ, հայտարարում է, որ հետամուտ է լինելու վերոնշյալ օրենքի և որոշման սահմանած կարգի խստագույնս պահպանմանը՝ նույնը պահանջելով պատկան մարմիններից, կազմակերպություններից և անհատներից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:
     Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը շահագրգիռ անձանց, մարմիններին առաջարկում է պատկան օրենքին և որոշմանը մանրամասնորեն ծանոթանալով՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ՝ մեր հնամյա ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ միջավայրի, մեր ժառանգության հանդեպ դրսևորել ԺԱՌԱՆԳՈՐԴԻՆ և ՔԱՂԱՔԱՑՈՒՆ արժանի գիտակցություն, ընդառաջել և օգնել նախարարությանն իր իրավասությունների և պարտականությունների լիազոր իրականացման պատվավոր գործում:

| | |
4726 | 1