Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Թեթև աթլետիկա. Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն, Չիլոյանը` արծաթե մեդալակիր, Համբարձումյանը՝ բրոնզե

15:05, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Թեթև աթլետիկա. Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն, Չիլոյանը` արծաթե մեդալակիր, Համբարձումյանը՝ բրոնզե

Լիխտենշտեյնում ավարտվել է թեթև աթլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականը։ Գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 3000 մ վազք մրցաձևում դարձել է փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն: Գայանե Չիլոյանը 400 մ վազք մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանն արժանացել է բրոնզե մեդալի: Առաջնությունում առաջին անգամ անցկացված շվեդական փոխանցավազքում (100 մ, 200 մ, 300 մ, 400 մ) մեր տղաների քառյակը՝ Արմեն Հովհաննիսյան, Ռազմիկ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան և Տիգրան Մկրտչյան կազմով, գրավել է երրորդ տեղը: Փոխանցավազքին մասնակցել են 17 երկրների 205 մարզիկներ: Հայաստանի հավաքական թիմի կազմում մրցավայր է մեկնել 16 մարզիկ: Մեր աթլետները թիմային պայքարում գրավել են 5-րդ տեղը՝ իրենցից հետ թողնելով Վրաստանի և Ադրբեջանի հավաքականներին:

| | |
1279 | 0