Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Հանրապետական ծննդատանն «աժիոտաժ» է տիրում. տնօրենը փորձում է պարզել՝ ովքեր են իր դեմ դուրս եկած աշխատակիցները

14:05, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Հանրապետական ծննդատանն «աժիոտաժ» է տիրում. տնօրենը փորձում է պարզել՝ ովքեր են իր դեմ դուրս եկած աշխատակիցները

Հանրապետական ծննդատանն «աժիոտաժ» է տիրում. տնօրենը փորձում է պարզել՝ ովքեր են իր դեմ դուրս եկած աշխատակիցները. այս մասին MAMUL.am-ին փոխանցեցին ծննդատան աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ շաբաթ օրը նշանակված ժողովը, տեղի չի ունեցել. փոխարենը հիվանդանոցի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը աշխատակիցներին սկսել է առանձին-առանձին հարցաքննել: Նա հայտարարել է, որ իր համար դժվար չէ ճշտել, թե ովքեր են բողոքողները, ինքն այնքան «վլաստ» ունի, որ կարող է դա շատ հանգիստ պարզել: «Առանձին-առանձին իր մոտ հրավիրելով աշխատակիցներին՝ հրահանգել է ներքին կարգով ճշտել և անուններ տալ: Ես կարող եմ իմանալ, բայց ավելի լավ է դուք խոստովանեք»,- ասել է նա:

Տնօրենը խոստացել է, որ այլևս չի կոպտի աշխատակիցներին, կփոխի վերաբերմունքը. «Եթե աշխատավարձերը ձեզ չէին գոհացնում, կարող էիք գալ, ասել, շկաֆների գումար չէիք կարող վճարել, կարող էիք ասել, եթե կոմունալ պայմանների խնդիր կար՝ ինձ դիմեիք, կարո՞ղ է ես չանեի»,- ասել է նա՝ հորդորելով այլևս չբողոքել:

Մեզ զանգահարած աշխատակիցները տեղեկացրեցին, որ հոդվածի հրապարկվելուց հետո, հիվանդանոցի տնօրինությունը խստիվ արգելել է «շրջիկ հղիների» մուտքը ծննդատուն: Բացի այդ, մի քանի օր է՝ տնօրենը աշխատողներին թղթեր է տալիս՝ պահանջելով ստորագրել, որ ինքը շատ բարեխիղճ ղեկավար է:

Հիշեցնենք՝ օրեր առաջ MAMUL.amահազանգ էր ստացել, որ Հանրապետական ծննդատան տնօրեն, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, մշտապես հակաօրինական գործողություններ է իրականացնում՝ տարբեր կերպ ճնշելով աշխատակիցներին:

Նշենք, որ բուժաշխատողները բողոքում էին հիվանդանոցում սանհանգույցի բացակայությունից, չնչին աշխատավարձերից, իրենց նկատմամբ տնօրինության անբարեխիղիճ, անմարդկային վերաբերումունքից և տարիներ շարունակ նրա կողմից իրականացվող բազմաթիվ անօրինական գործողություններից:

| | |
7353 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Սևո
Սևո 15:19, 11.06.2018
ռազմիկ աբրահամյանը մարդասպան է: Նրա ,փողի նկատմամբ մոլուցքը, խլեց երիտասարդ կնոջ կյանքը:23 տարի առաջ ում կարող էիր բողոքել?:Աղջկան սպանելուց հետո նրա հայրը մահացավ,իսկ մայրն էլ մահվան ճիրաններում է: Հետաքրքիր է,թե ինչ խղճով է ապրում այդ մարդասպան, նյութապաշտը: Ինչ ասում են հավատալի է:Նա ահավոր է:
Mardaker kurqamilion
Mardaker kurqamilion 15:22, 11.06.2018
Ay mardaspan ba mardkanc kyanq@ inchpes es veradardznelu u hatucelu mexqerid hamar? Mardn el ho komunal caxs che kam ashxatavardz?
Mardaker kurqamilion