Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ինը Թրամփին Փհենյան է հրավիրել

12:45, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Կիմ Չեն Ինը Թրամփին Փհենյան է հրավիրել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հուլիսին հրավիրել է Փհենյան՝ շարունակելու գագաթնաժողովը, հաղորդում է «Չունան Իլբո» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հյուսիսկորեական լրատվամիջոցները նշում են, որ Կիմ Չեն Ինը պատասխան հրավեր կստանա, և եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա գագաթնաժողովի նույնիսկ երրորդ փուլը կկայանա՝ սեպտեմբերին, Վաշինգթոնում:

Ավելի վաղ Թրամփը ժամանել էր Սինգապուր՝ Կիմ Չեն Ինի հետ բանակցությունների համար: Նա նշել էր, որ նման հնարավորություն այլևս չի լինի: Բանակցությունների թեման Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն է:

8166 | 0
Facebook