Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ՀՀ վարչապետը նոր նշանակումներ է կատարել

11:00, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
ՀՀ վարչապետը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Դավիթ Փախչանյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից։

***

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Արա Նազարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

***

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Արամ Թանքարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

***

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Վաչե Տերտերյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ։

***

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Կարեն Իսախանյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։

***

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Դավիթ Գևորգյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։

***

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Լուսինե Առաքելյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ:

| | |
9197 | 0