Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Դիմում՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Սարգսյանին և Գորիկ Հակոբյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին. ԳԱԼԱ խմբակցություն

00:20, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Դիմում՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Սարգսյանին և Գորիկ Հակոբյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին. ԳԱԼԱ խմբակցություն

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը դիմում է ներկայացրել քաղաքապետ Ս.Բալասանյանին՝ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լևոն Սարգսյանին և ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին (հետմահու) Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումների նախագծերը Ավագանու հունիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրկելու մասին:

Որպես հիմնավորում նշվում է. «Գյումրու համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են համայնքի զարգացմանը: «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը բարձր կոչում է, որը շնորհվում է են մարդիկ, ովքեր ունեն բավարար արժանիքներ: Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում ստացել Վիկտոր Համբարձումյանը, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը, Արտավազդ Փելեշյանը, Արթուր Ալեքսանյանը և էլի շատ շատերը: Անպատվաբեր է մեծ վաստակ ունեցող անձանց կողքին հանդուրժել այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ահռելի վնաս են հասցրել մեր երկրին: Ուստի անհրաժեշտ ենք համարում պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած մեծանուն մարդկանց ցանկից հեռացնել Սերժ եւ Լեւոն Սարգսյաններին, Ռոբերտ Քոչարյանին եւ Գորիկ Հակոբյանին՝ նրանց զրկելով Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից»:

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը կոչ է անում ավագանու մյուս՝ «Բալասանյան դաշինք», ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» խմբակցություններին՝ մասնակցել հունիսի 18-ին կայանալիք նիստին և «կողմ» քվեարկել ներկայացված չորս նախագծերին:

Վերոհիշյալ որոշումների նախագծերը ընդգրկվել են Գյումրու Ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում, որը կկայանա հունիսի 11-ին, ժամը 11-ին Գյումրու քաղաքապետարանի 3-րդ հարկի նիստերի սրահում:

Գյումրու Ավագանու ԳԱԼԱ խմբացկություն

Արմենուհի Վարդանյան

Քրիստինա Մկրտչյան

Արման Գրիգորյան

Լևոն Բարսեղյան

| | |
5673 | 0