Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարճ ասեմ՝ Հունուտ սարի գլխին մեր դիրքերն ու դիրքապահներն են, ինչպես եղել են նախկինում». Ստյոպա Սաֆարյան

22:15, կիրակի, 10 հունիսի, 2018 թ.
«Կարճ ասեմ՝ Հունուտ սարի գլխին մեր դիրքերն ու դիրքապահներն են, ինչպես եղել են նախկինում». Ստյոպա Սաֆարյան

Այսօր մի քանի ռազմական-քաղաքական փորձագետներ, բլոգերներ, լրագրողներ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ու ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ այցելեցին Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը, որոնք են՝ «Հունուտ/Գունուտ լքված գյուղը վերադարձնելը», «Հունուտ սարը գրավելը», «գերակա ռազմավարական դիրքեր գրավելը», «11000 հեկտար օկուպացիայից ազատագրելը», «50 կմ թիկունքային ճանապարհ կառուցելը», «Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը վերահսկղության տակ վերցնելը»:

Կարճ ասեմ՝ Հունուտ սարի գլխին մեր դիրքերն ու դիրքապահներն են, ինչպես եղել են նախկինում, Հունուտ/Գունուտ լքված գյուղը մեր դիրքի տակ է, ինչպես անբնակ նախկինում, այնպես էլ այժմ, ինչպես և այն ավազի պարկերը, որոնք կցանկանային վերածել կրակակետերի, բայց… ախր շատ ապուշն են… ուղիղ մեր դիրքապահների բռունցքի տակ… Գյուղը վերաբնակեցնելու հավանականությունը սարսափելի բարդ կլինի ու անիմաստ, իսկ նրա գլխավերևում դրված կրակակետերի գոյությունը մեր բարի կամքից է կախված: Հուսով ու վստահ եմ՝ այն բարի չի լինի: Արենի գյուղը կամ Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին կրակակետի տակ վերցնելը հեքիաթ է. ինչ դիրքեր ադրբեջանցիները նախկինում ունեցել են, այն էլ ունեն: Իրականում, ինչպես նշեցի, փորձեր կան մեր գերիշխող դիրքի տակակողքերի ցածրադիր բլուրներում հիմնավորվելու, բայց, լիքը պրոբլեմ կա, որոնք չեն կարողանա լուծել: 50 կմ ճանապարհ կառուցելու մասին խոսք չի կարող լինել, դա հեքիաթ է ու հավանաբար փող պետք է դուրս գրեն Նախիջևանի բանակում, 11.000 հեկտարը Երևանի կեսն է, կներեք, զառանցանք է:

Իսկ այցի վերջում հակառակը, այցելեցինք հայկական առաջ տարված դիրքերը այլ ուղղությամբ՝ հսկայական ու շարունակվող ինժեներատեխնիկական աշխատանքներով:

Իսկ թե ինչ են ուզում անել նրանք այդ՝ ափի մեջ գտնվող անիմաստ, հիմնավորումներից զուրկ «առաջխաղացումներով» ու սանձազերծած քարոզչությամբ, դա բավական ուշագրավ է. ինչ-որ բան, այնուամենայնիվ կատարվում է այնտեղ, ու այս ամենի մասին շատ շուտով երեք՝ անգերեն, հայերեն ու ռուսերեն լեզուներով կընթերցեք իմ հաշվետվությունը՝ «Նախիջևանն ափի մեջ ու նապաստակը դաշտում. ինչի՞ մասին է լռում Ալիևի իշխանությունը» զեկույց-հետազոտության մեջ: Դրանից հետո վախենամ Ադրբեջանում սուգ սկսվի, Նախիջևանում՝ խուճապ:

Հոգիս հանգստացավ, երբ կանգնեցի Հունուտ լեռան գլխին ու ամեն ինչ իմ աչքերով տեսա. շնորհակալություն ՊՆ-ին ու կազմակերպիչներին:

Նկարներում՝ (1 և 2) ես՝ «Սև նետ»-ով նայում եմ ուղիղ ադրբեջանական նոր կրակակետին ու գյուղին, (3) Հունուտ գյուղը Հունուտ սարից ու մեր դիրքից, (4)Ադրբեջանցիները հենց իմ նայած տեղից նայում են իրենց իսկ ասած՝ «ազատագրած» Հունուտ սարին, որտեղ մենք ենք. ինքներդ համոզվեք, թե ով է գերիշխող ու պատկերացրեք՝ այնտեղ մարդ կարող է լինել, եթե մենք չցանկանանք... (5) Հունուտի դուխով դիրքապահը, ով կուզի թույլ կտա, չի ուզի՝ թույլ չի տա ծիտը թռչի, (6) Նախիջևանին խեղճացնող ևս մեկ՝ նոր դիրք տանող ճանապարհը: Սա ընդամենը մի փոքր մասն է: Coming Soon.
     Ձեզ համար՝
     Լեյտենանտ Ստեփան Սաֆարյան

13418 | 0
Facebook