Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Հեղափոխությունը դեռ չի մտել ԵՊՀ, բայց ոչինչ չկասկածեք, մտնելու է». Դավիթ Պետրոսյան

21:40, կիրակի, 10 հունիսի, 2018 թ.
«Հեղափոխությունը դեռ չի մտել ԵՊՀ, բայց ոչինչ չկասկածեք, մտնելու է». Դավիթ Պետրոսյան

Ամեն անգամ ես համոզվում եմ, որ հեղափոխությունը դեռ չի մտել ԵՊՀ, բայց ոչինչ չկասկածեք, մտնելու է:

Խոսքս մի քանի մասի կբաժանեմ:
     1. Ցավոք սրտի մենք դեռ չենք կարողանում տարբերել ինստիտուտի քննադատությունը ինստիտուտի ֆունկցիոնալ գործունեության քննադատությունից: Այսինքն, եթե քննադատվում է ինչ- որ կառույցի աշխատանքը, դա չի նշանակում, որ քննադատվում է կառույցը: Սա ուղղակի աբսուրդ է: Այn մարդիկ, ովքեր ասում են՝ մի վարկաբեկեք ԵՊՀ-ն, խնդիրներ ունեն սա հասկանալու հետ: Սա ուղղակի էժան մանիպուլացիա է, որի հետևում թաքնված է սեփական նեղ շահերի պաշտպանումը կամ խեղաթյուրված արժեհամակարգը:
     2. Մյուսը կապված է դասախոսների հետ: Սիրելի դասախոսներ, ուսանողները առանց ձեր օգնության չեն կարող խոսել ձեր խնդիրների մասին, եթե դուք չեք ուզում դուրս գալ կոմֆորտ զոնայից ու սպասում եք հարմար պահի, որ միանաք, ապա դա այդպես չի լինում: Ազնիվ եղեք Ձեր ու ձեր ուսանողներ հանդեպ: Այն, ինչ որ սովորeցնում եք, փորձեք նաև կիրառել, հակառակ դեպքում մենք ԵՊՀ-ում առաջընթաց չենք ունենա: Խնդրում եմ մի քիչ կամք դրսևորեք ու հիշեք, որ հեղափոխության ժամանակ շատերս էինք կանգնած վտանգի առաջ աշխատանք կորցնելու կամ նեղություն քաշելու, բայց փակ համակարգերում մենք այլ տարբերակ չունենք: Կամ երբ քննադատում եք Ձեր ուսանողներին ԵՊՀ-ն «վարկաբեկելու» համար, մի հատ հիշեք, թե քանի անգամ եք քննադատել նախկին իշխանություններին կամ ԵՊՀ վարչակազմին ԵՊՀ-ն այս օրին հասցնելու համար: Ամեն դեպքում, մենք փորձում ենք Ձեզ հասկանալ:
     3. Մյուսը կապված է դեկանտաների հետ: Ուղղակի հերիք է ասել՝ մեզ «վերևից» են ասել, որ մենք սենց անենք, մենք մեղավոր չենք: Լավ հասկացանք, բայց դուք կարող ա մի օր հասկանաք, որ էդ վերևինը Աստծո կողմից ուղարկված չի ու կարելի ա իրան դեմ գնալ, հերի՞ք չէ հնազանդ-հնազանդ կատարողի դերում լինել: Եթե այդպես լինի, ոչ մեկ էլ մեղավոր չի, ինչ լինում ա, թող լինի: Դուք աշխատում եք, ոչ թե «վերևիների» այլ ուսանողների ու երկրի համար:
     Շարունակելի:

| | |
3314 | 0