ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ Մոսկվա կատարվելիք այցի շրջանակներում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է հունիսի 14-ին՝ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։