Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն ու նրան պաշտպանողները ծեծկռտուք են իրանացրել եկեղեցու բակում

18:25, կիրակի, 10 հունիսի, 2018 թ.
Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն ու նրան պաշտպանողները ծեծկռտուք են իրանացրել եկեղեցու բակում

Ժամեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում իսկական ծեծկռտուք տեղի ունեցավ հոգևորականների մասնակցությամբ, գրում է «Հրապարակ»-ը: Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն անցկացրեց և երբ լքում էր եկեղեցին, նրա հրաժարականը պահանջողները՝ Հայր Կորյունի գլխավորությամբ կաթողիկոսին նվիրված շարական երգեցին, հետո սկսեցին բղավել «Գարեգին, հեռացիր»։

Կաթողիկոսին պաշտպանողներն էլ, ի պատասխան վանկարկում էին՝ «վեհափառ, վեհափառ»։ Սրան հաջորդեց քաշքշուկ, հետո նաև ծեծկռտուք։ Ոստիկանությունը նույնպես միջամտեց, նույնիսկ մարմնական վնասվածքներ ստացողներ եղան։ Բախման ամենաթեժ պահին, երբ կաթողիկոսը դուրս էր գալիս եկեղեցուց, նրա հրաժարականը պահանջողները շրջապատել էին վեհափառին ուղեկցող հոգևորականներին։ Կաթողիկոսը մի կերպ կարողացավ հեռանալ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն ու նրան պաշտպանողները ծեծկռտուք են իրանացրել եկեղեցու բակում
| | |
22426 | 2