Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ի՞նչն է կաշկանդում Շիրակի մարզի դատախազին». Գագիկ Համբարյան

17:50, կիրակի, 10 հունիսի, 2018 թ.
«Ի՞նչն է կաշկանդում Շիրակի մարզի դատախազին». Գագիկ Համբարյան

Օրեր առաջ Շիրակի մարզի դատախազությունը ամփոփել է 2018 թ-ի առաջին հինգ ամիսներին կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները և բարձրաձայնել, որ կոռուպցիայի փաստերով քրեական գործերի թիվը այս տարի շուրջ մեկուկես անգամ ավելացել է...
     Շատ ուրախ կլինեի այս տեղեկատվությունն ընթերցելիս, եթե չլիներ մի բայց: Թվարկված փաստերի մեջ չկա Շիրակի պետհամալսարանին վերաբերող որևէ դրվագ: Բացատրությունն էլ կա. կհայտարարեն, որ «ուսումնասիրությունը շարունակվում է, բազմաթիվ հարցումներ ենք կատարել պատկան մարմիններին, որոշ պատասխաններ ստացել ենք, մի մասինը` ոչ»: Այո՛, չզարմանաք...արդեն 9 ամիս է պարոն Գաբրիելյանը ուսումնասիրություններ է անում... Այս պրիմիտիվ «շաբլոնային» պատասխանն արդեն զզվելի է լսել...
     Միայն իշխանափոխությունից հետո` 2018 թ-ի մայիսի սկզբին, Շիրակի մարզի դատախազը հրահանգել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնին մեր ելույթների և հրապարակումների հիման վրա հետաքննություն սկսել և բացատրություններ վերցնել... Մինչ իշխանափոխությունը Կարեն Գաբրիելյանն ավելի կարևոր գործերով էր զբաղված. Շիրակի պետհամալսարանում միլիոնավոր դրամների փոշիացման, աննկարագրելի թանկարժեք շինարարությունների, գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացման և այլ անօրինականությունների ու կամայականությունների մասին բարձրաձայնած փաստերը թողած, որոնց մասին հարյուրավոր գրառումներ եմ արել և հարցազրույցներ տվել ԶԼՄ-ներին, Շիրակի մարզի դատախազը շատ անհանգստացած էր 2017 թ-ի դեկտեմբերի սկզբին Գյումրու Վարդանանց հրապարակի «ձյունածածկ» վիճակով և գյումրեցի լրագրողներից մեկի հրապարակման հիման վրա մի մեծ աղմուկ բարձրացրեց և հրահանգեց Գյումրու քաղաքապետին անհապաղ մաքրել հրապարակը և պատժել մեղավորներին... Այսինքն` ՇՊՀ-ին միլիոնավոր դրամների վնաս տալու վերաբերյալ հրապարակումները պատճառ չհանդիսացան, որ Կարեն Գաբրիելյանը հանդես գար հայտարարությամբ, բայց մի «անմեղ» գրառում դարձավ սկանդալի պատճառ... Դա Սերժ Սարգսյանի Հայաստանն էր, որտեղ ՀՀԿ-ի բեսպրեդելշչիկները ամեն ինչ կարող էին անել և անպատիժ մնալ... Սակայն, որքան հասկանում եմ, նույն բեսպրեդելությունը և անպատժելիությունը հիմա փորձում են կիրառել նաև «Նոր Հայաստանում» Սերժ Սարգսյանից ժառանգաբար Նիկոլ Փաշինյանին անցած իրավապահները... Մեր բացատրությունները տալուց հետո, պարզվում է Կարեն Գաբրիելյանին և ոստիկանության Մուշի բաժնին անհրաժեշտ են դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ... Հետաքրքիր է, գրադարանի գրքային ֆոնդի ոչնչացման, ԿԳ նախարարության և բուհի նախկին ռեկտորի հաշվետվության նույն «փաստին» վերաբերող միլիոնավոր դրամների տարբերության համար կամ միլիոնավոր դրամների դուրս գրման և դրանց ապացուցային բազայի բացակայության (հաշիվ-ապրանքագրեր, ՀԴՄ կտրոններ) համար, ինչ փորձաքննություններ են պետք... Ի՞նչ փորձաքննություն են անցկացնում իրավապահները,եթե պարոն Մինասյանը բացահայտ կեղծիքների միջոցով փորձում է գրադարանի ոչնչացման մեջ մեղադրել նախկին ռեկտորին և այլն... Ենթադրում եմ, որ ամեն ինչ արվում է քրգործեր չբացելու և ամեն ինչ կոծկելու համար... Հ.Գ.Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի գործունեությունը միշտ էլ ինձ մոտ հավատ չի ներշնչել, որի վերաբերյալ ես բացահայտ արտահայտվել եմ... Արտահայտվել եմ, քանի որ նույն ինքը Սահակ Մինասյանը, մի անգամ ինձ ասաց. «Ես դատախազության հետ պրոբլեմ չունեմ...» Զարմանալի է,ո ՞վ է նրան երաշխավորել, որ նա խնդիրներ չի ունենալու դատախազության հետ...
     Հավաստիացնում եմ մեր իրավապահներին, որ գնալու ենք մինչև վերջ և խորհուրդ եմ տալիս վերջ տալ «չնկատելու» և միտումնավոր ամեն ինչ ձգձգելու քաղաքականությանը... Ի՞նչն է կաշկանդում Շիրակի մարզի դատախազին, որ ՇՊՀ-ում տեղի ունեցած և ունեցող իրադարձություններին ադեկվատ արձագանք տա...

| | |
4241 | 0