Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Երևանում 20-ամյա աղջիկն ընկերոջ հետ վիճելուց հետո փորձել է ինքնասպան լինել

17:00, կիրակի, 10 հունիսի, 2018 թ.
Երևանում 20-ամյա աղջիկն ընկերոջ հետ վիճելուց հետո փորձել է ինքնասպան լինել

Երեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչը փորձում է 9-րդ հարկից իրեն ցած նետել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր տևական ժամանակ ինքնասպանության փորձ կատարող, 20-ամյա Աստղիկ Ա.-ի հետ կարողացել են բանակցություններ վարել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ աղջիկը վիճաբանել է ընկերոջ հետ ու գտնվելով հուզված վիճակում, փորձել վերջ տալ իր կյանքին։ Բարեբախտաբար, մայրը նկատել ու ահազանգել է ոստիկաններին ու փրկարարներին։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

| | |
15258 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am