Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ինը Սինգապուրում է (տեսանյութ)

12:45, կիրակի, 10 հունիսի, 2018 թ.
Կիմ Չեն Ինը Սինգապուրում է (տեսանյութ)

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը ժամանել է Սինգապուր՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ պատմական հանդիպմանը մասնակցեու համար: Այս մասին հայտնում է երկրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը:

Թրամփի ինքնաթիռը կժամանի այսօր երեկոյան:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ չինական Air China ավիաընկերության օդանավը, որում, ամենայն հավանականությամբ, գտնվել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը, փոխել է ուղղությունը և չվերթի համարը Սինգապուր թռչելու ճանապարհին։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը։ Boeing-747-ը օդ է բարձրացել «CA122» համարով դեպի Պեկին, սակայն այնտեղ հասնելուց քիչ առաջ փոխել է ուղղությունը և համարը՝ «CA61»-ով մինչև Սինգապուր։

Աղբյուրը` life.ru
11908 | 0
Facebook