Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Չարենցի անվան տուն-թանգարանում հայտնաբերվել է ոստիկանության 56-ամյա աշխատակցի դին

12:20, կիրակի, 10 հունիսի, 2018 թ.
Չարենցի անվան տուն-թանգարանում հայտնաբերվել է ոստիկանության 56-ամյա աշխատակցի դին

Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 17 հասցեում գործող Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցը չի պատասխանում դռան և հեռախոսի զանգերին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարներն ու ոստիկանները, բացելով թանգարանի դուռը, այնտեղ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 56-ամյա Թ. Յ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Թ. Յ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատներից մեկում։

6396 | 0
Facebook