Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ըմբշամարտ. Մխեյանը, հաղթելով ադրբեջանցուն, նվաճեց բրոնզե մեդալ

01:40, կիրակի, 10 հունիսի, 2018 թ.
Ըմբշամարտ. Մխեյանը, հաղթելով ադրբեջանցուն, նվաճեց բրոնզե մեդալ

Ստամբուլում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Այսօր պայքարի մեջ եբ մտել ազատոճային ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը, բրոնզե մեդալի համար պայքարում հաղթելով ադրբեջանցուն, զբաղեցրեց 3-րդ տեղը։ Մխեյանը պայքարն սկսեց 1/4 եզրափակչից՝ 13։1 հաշվով հաղթելով բելառուս Միկիտա Սաուչանկաուին, կիսաեզրափակչում, սակայն, 4։7 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Օլեկսիյ Բորուտային։ Բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգը 6։2 հաշվով հաղթեղ Ադրբեջանը ներկայացնող Պանա Իլյասլիին։

Մեր մյուս ներկայացուցիչներից 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Հունգարիան ներկայացնող Պատրիկ Սզուրովսկու հետ, իսկ 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը բրոնզե մեդալի համար կպայքարի Ռուսաստանը ներկայացնող Բատիրբեկ Տցակուլովի հետ։

Ըմբշամարտ. Մխեյանը, հաղթելով ադրբեջանցուն, նվաճեց բրոնզե մեդալ
| | |
6139 | 0