Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ` 5 ամսական երեխայի մահվան դեպքի վերաբերյալ

21:00, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
Մանրամասներ` 5 ամսական երեխայի մահվան դեպքի վերաբերյալ

Հունիսի 7-ին «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում 5 ամսական երեխայի մահվան կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեխան հունիսի 5-ին Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» պոլիկլինիկայում ստացել է հերթական պլանային պատվաստումների երկրորդ դեղաչափը: Պատվաստումից հետո, ինչպես նախորդ պատվաստումների դեպքում, երեխայի մոտ անհանգստացնող հետպատվաստումային երևույթներ չեն դիտվել:
     Հունիսի 7-ին երեխայի մոտ նկատվել է անհանգստություն, ծնողները դիմել են «Հերացի» պոլիկլինիկա, որտեղ ախտորոշվել է ականջի բորբոքում, նշանակվել է բուժում և հրավիրվել է պոլիկլինիկա՝ 1 օր հետո: Սակայն երեխայի անհանգիստ վիճակը շարունակվել է, որի կապակցությամբ ծնողները դիմել են «Արաբկիր» ԲՀ, որտեղ և երեխան մահացել է: Երեխայի նախնական կլինիկական ախտորոշումն է «Ագոնալ վիճակ, սուր սիրտ-անոթային անբավարարություն, սուր միոկարդիտ, շնչական անբավարարություն II°-III°», իսկ ըստ մահվան փաստը վկայող բժշկական փաստաթղթի՝ նաև «սրտի զարգացման բնածին արատ»։
     Երեխայի մահվան պատճառների պարզաբանման նպատակով փորձագիտական հանձնաժողովի կողմից իրականացվում են բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն, իսկ մասնագիտական կառույցի կողմից՝ համապատասխան դատաբժշկական հետազոտություններ։
     Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

21551 | 4
Facebook