Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«SOS»-ի հաղորդավարի փաստաբանը ճանաչվել է տուժող. հարուցվել է քրեական գործ

18:35, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
«SOS»-ի հաղորդավարի փաստաբանը ճանաչվել է տուժող. հարուցվել է քրեական գործ

«SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի կողմից՝ իրեն առևանգելու փորձի վերաբերյալ Մասիսի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` նշելով, որ դատախազի որոշմամբ՝ Վահե Գրիգորյանը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքի վայրից ստացվել է տեսագրող սարքի միջոցով իրականացված տեսագրությունը:

Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

| | |
3616 | 0