Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Հայ շախմատիստները 4-րդ տեղն են գրավել «Սպիտակ Նավակ» մրցաշարում

17:25, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
Հայ շախմատիստները 4-րդ տեղն են գրավել «Սպիտակ Նավակ» մրցաշարում

Սոչիում ավարտվեց Սպիտակ Նավակ մրցաշարը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների թիմերը: Այս տարի մրցաշարին մասնակցում էին 100 թիմ, որոնցից 79 ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում էին նաև դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Կենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:
     Երեկ կայացած մրցաշարի վերջին տուրում Հայաստանը ներկայացնող Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը 2.5-1.5 հաշվով հաղթեց Վոլոգոդսկի մարզի թիմին և իր ակտիվում գրանցեց 22.5 միավոր, սակայն այդ արդյունքը, ցավոք, բավարար չեղավ բրոնզե մեդալ նվաճելու համար, քանի որ բրոնզե մեդալի համար պայքարում մեր հիմնական մրցակիցը՝ Սանկտ-Պետերբուրգի թիմը, վերջին տուրում հաղթանակ տոնեց 4-0 հաշվով և 24 միավոր դարձավ երրորդը:
     2-րդ հորիզոնականը զբաղեցրեց 25.5 միավոր վաստակած Սվերդլովսկի մարզի թիմը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանի հավաքականի թիմը:
     Վաղարշապատի N 12 դպրոցի թիմի կազմում հանդես էին գալիս Աստղիկ Հակոբյանը,Գոռ Սարգսյանը, Հայկ Գրիգորյանը և Արտյոմ Հովհաննիսյանը, իսկ թիմի մարզիչն էր Հովհաննես Անդրեասյանը: Թիմի կազմում հիանալի հանդես եկավ Աստղիկ Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Հաջող էր նաև 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Արտյոմ Հովհաննիսյանի արդյունքը, ով վաստակեց 6 միավոր:

| | |
1365 | 0