Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ համատիրությունները լուծարվեն

23:05, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ համատիրությունները լուծարվեն

Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը համատիրության մասին օրենքն ուժը կորցրած ճանաչելու շուրջ քննարկում է կազմակերպում: «Օրենքի նախագիծը լիովին վերանայում է բազմաբնակարան շենքերի կառավարման մոտեցումները և գործող համատիրությունների լուծարման միջոցով ստեղծում հնարավորություն մասնավոր կառավարիչների համար»,- նշված է տեքստում:

Համատիրությունների լուծարմանն ուղղված քայլը քննարկումների թեմա է դարձել հասարակության շրջանում: Մի մասը գտնում է, որ դա վաղուց պետք է արվեր, մյուսներն էլ մտավախություն են հայտնում, որ համատիրությունների լուծարման նախագծով կառավարումը կանցնի քաղաքապետի ծանոթ-բարեկամներին:

Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ են արդյոք քաղաքացիները, որ համատիրությունները լուծարվեն:

24767 | 2
Facebook